«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.05.2016 | 00:01

Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնասպան և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։ Մի՛ ասա, թե՝ «Ո՞վ կհաղթի ինձ», և մի՛ ասա, թե՝ «Ո՞վ չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզնից վրեժխնդիր կլինի։ Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։ Տերը համբերատար է քո դարձի և քավության համար, քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրա մեղքեր ավելացնելով։ Մի՛ ասա՝ «Տիրոջ գթությունը շատ է, նա իմ բազում մեղքերը կքավի»։


Սիրաքի իմաստություն 5. 1-6

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ